Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանում դեղի արտադրության տարեկան ծավալը 2020թ.-ին կարող է հասնել մինչև 95-135 մլն դոլարի. Էկոնոմիկայի նախարարություն

05.11.2012, 17:35
Հայաստանում դեղորայքի արտադրության տարեկան ծավալը 2020թ.-ին կարող է հասնել 95-135 մլն դոլարի, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը:
Հայաստանում դեղի արտադրության տարեկան ծավալը 2020թ.-ին կարող է հասնել մինչև 95-135 մլն դոլարի. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դեղորայքի արտադրության տարեկան ծավալը 2020թ.-ին կարող է հասնել 95-135 մլն դոլարի, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը:

«2010թ.-ին արտադրության ծավալը կազմել է 8 մլն դոլար, իսկ արդեն 2015թ.-ին մենք մտադիր ենք այդ ցուցանիշը հասցնել 30-35 մլն դոլարի»,- ասաց Միրզոյանը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում դեղագործական արտադրանքի արտադրությունն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5,3 տոկոսով և ընթացիկ գներով կազմել շուրջ 2,7 մլրդ դրամ:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում իրացվել է ավելի քան 2,6 մլրդ դրամ գումարի դեղագործական արտադրանք (2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 12,3 տոկոսանոց աճ), այդ թվում նաև 935,2 մլն դրամի արտադրանք է իրացվել ԱՊՀ երկրներում:

Ըստ Միրզոյանի, արտահանման ծավալները պետք է արդեն 2015թ.-ին հասնեն 20-25 մլն դոլարի, իսկ 2020թ.-ին՝ 75-115 մլն դոլարի:

Բաժնի պետը նշեց, որ դրան հասնելու համար պետք է մի շարք միջոցառումներ իրականացնել, մասնավորապես՝ արտոնյալ վարկեր և պետական նպաստներ հատկացնել, ինչպես նաև ենթադրվում է արտաքին շուկաներում բրենդինգ անցկացնել:

«Առանց փողկապի» հանդիպմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Միջոցառումը կազմակերպվել է Դեղ արտադրողների և ներմուծողների միության, ՀՀ առողջապահության նախարարության և էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC/USAID) աջակցությամբ: ($1 – 405,96 դրամ): –0-