Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանում երրորդ եռամսյակում սպառողական զամբյուղը 5%–ով թեթևացել է

01.11.2012, 12:04
Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2012թ.–ի երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 5%–ով` սեպտեմբերի վերջին ամսական կտրվածքով կազմելով 50443,1 դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանում երրորդ եռամսյակում սպառողական զամբյուղը 5%–ով թեթևացել է
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2012թ.–ի երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 5%–ով` սեպտեմբերի վերջին ամսական կտրվածքով կազմելով 50443,1 դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանի միջին ընթացիկ գներով տարեկան կտրվածքով կազմել է 605 317 դրամ։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական զամբյուղի արժեքը երրորդ եռամսյակում ամսական կտրվածքով կազմել 28 498,9 դրամ` հաշվետու ժամանակահատվածում նվազելով 5%–ով։

Հայաստանի սպառողական զամբյուղում ներառված սննդամթերքի նվազագույն տեսականու մեջ ընդգրկված են հացը (սպառման տարեկան նորման 91,3 կգ, մեկ մարդու հաշվով տարեկան սպառման նորմայի արժեքը`42262,8 դրամ), մսամթերքը (36,5 կգ՝ 92903 դրամ), կարտոֆիլը  (91,3 կգ՝ 11704,7  դրամ), միրգը (73 կգ՝ 27557,5 դրամ), շաքարավազը (18,3 կգ՝ 8249,6 դրամ), կաթնամթերքը (69183 դրամ), ձուն (182,5 հատ՝ 10001 դրամ), բուսական յուղը (7,3 կգ՝ 6015,2  դրամ), ձուկը (11 կգ՝  23501,5 դրամ), մարգարինը (3,7 կգ՝ 4407,1դրամ)։–0–