Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում գազասպառող բաժանորդների թիվը 2012 թվականին ավելացել է 12 840-ով

21.01.2013, 17:17
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 638 551 բաժանորդ, տեղեկացնում են «Հայռուսգազարդ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից:
Հայաստանում գազասպառող բաժանորդների թիվը 2012 թվականին ավելացել է 12 840-ով
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 638 551 բաժանորդ, տեղեկացնում են «Հայռուսգազարդ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, անցած տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12 840-ով, այդ թվում 2 364-ը՝ դեկտեմբեր ամսին, որը տարվա ամիսների արդյունքներով հանդիսանում է ամենաբարձր ամսական ցուցանիշը:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:-0-