Հայաստանում գազասպառումը երեք տարվա ընթացքում գրեթե կրկնակի կրճատվել է. սոցիոլոգ
22.06.2012,
16:35
Հայաստանում գազի սպառումը 2008-ից 2011 թվականներին 2 մլրդ խորանարդ մետրից հասել է 1 մլրդ 327 մլն խորանարդ մետրի, ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գազի սպառումը 2008-ից 2011 թվականներին 2 մլրդ խորանարդ մետրից հասել է 1 մլրդ 327 մլն խորանարդ մետրի, ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։
«Չնայած գազի գների առումով Հայաստանը երեսուներկու եվրոպական երկրների շարքում զբաղեցնում է ութերորդ տեղը, ինչը վկայում է, որ եվրոպական չափորոշիչներով գազի գները մեր երկրում բավականին ցածր են, սակայն հանրապետության սովորական սպառողի համար դրա օգտագործումը թանկ հաճույք է»,- նշեց նա։
Սոցիոլոգի խոսքով, Հայաստանի բազմաթիվ գյուղերի բնակիչներն անցնում են փայտի և աթարի օգտագործման։
Ադիբեկյանը նշեց, որ երկրում գազի բարձր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև ռուսական գազը հասնում է հայ սպառողին, դրա գինն աճում է չորս անգամ։
«Փորձագետների հաշվարկներով, Ռուսաստանը մեզ վաճառում է գազը հազար խորանարդ մետրի դիմաց 90 դոլարով, սահմանում դրա գինն աճում է մինչև 180 դոլար, իսկ երբ այն հասնում է սպառողին, ապա դրա գինը կազմում է 360 դոլար»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սակագնին ավելանում է նաև Վրաստանի տարածքով տարանցիկ ծառայության գինը։
Սոցիոլոգը հայտնեց նաև, որ նա բազմիցս փորձել է պարզել խորհրդարանում, թե ինչպես է գազը սպառողին հասնելու ճանապարհին աճում քառակի, սակայն առայսօր պատասխան չի ստացել։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2011 թվականի փետրվարին Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, որ հայաստանի գազասպառողների համար գազի գինը 2011 թվականին չի աճի։ 2012 թվականի սկզբին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ ընթացիկ տարում գազի գնի թանկացում նույնպես չի նախատեսվում։
Այսպիսով, գործում են նախկին սակագները, որոնց համաձայն, ռուսական գազի գինը սահմանում կազմում է հազար խորանարդ մետրի համար 180 դոլար՝ նախկինում նախատեսված 200 դոլարի փոխարեն։
Բացի այդ, ամիսը 300 խորանարդ մետրից պակաս գազ օգտագործող անապահով ընտանիքները կարող են օգտվել արտոնյալ սակագներից՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 100 դրամի չափով (մյուս դեպքերում սակագինը կազմում է 132 դրամ/ խմ)։
Ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհը Հայաստանի ներքին շուկայում պատկանում է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը։ Հայաստանի գազը մատակարարվում է Վրաստանի տարածքով։ -0-