Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում գնաճը 2013 թվականի վերջին կկազմի 6-7 տոկոս. տնտեսագետի կանխատեսում

06.06.2013, 17:24
Հայաստանում գնաճը 2013 թվականի վերջին կարող է կազմել 6-7 տոկոս, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Հայաստանում գնաճը 2013 թվականի վերջին կկազմի 6-7 տոկոս. տնտեսագետի կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2013 թվականի վերջին կարող է կազմել 6-7 տոկոս, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

«Հայաստանում գնաճը 2013 թվականին կգերազանցի բյուջեով նախատեսած 4%–ը (±1,5%)»,– նշեց նա։

Բոստանջյանի խոսքով` 2012 թվականին ընթացիկ տարվա բյուջեի նախագիծը կազմելիս, ամենայն հավանականությամբ, հաշվի չի առնվել գների բարձրացումը, որը կարող է տեղի ունենալ գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման դեպքում։

«Եթե թանկացում, այնուամենայնիվ, լինի, ապա, կարծում եմ, գնաճի նախատեսված մակարդակը պահպանել չի հաջողվի»,– ասաց Բոստանջյանը։

Նա միաժամանակ կարծում է, որ պետության` բյուջեով նախատեսված մակրոտնտեսական ցուցանիշների պահպանմանն ուղղված  տնտեսական քաղաքականության արդյունքները կարող են դրսևորվել հոկտեմբերի վերջին։

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է 1000 խմ գազի համար սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամի (ներառյալ ԱԱՀ–ն)։

ՀԾԿՀ-ում կարծում են, որ Հայաստանում գազի միջին հաշվարկային գինը կարող է դառնալ 1000 խորանարդ մետրի դիմաց 311,58 դոլար` «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից հայտարարված 1000 խորանարդ մետրի դիմաց 439,65 դոլարի փոխարեն։ Մինչև 10 հազար խմ սպառողների համար 1000 խմ գազի վաճառքի սակագինը կկազմի 156 դրամ (աճ` 18,2%), իսկ ավելի քան 10 հազար խմ սպառողների համար` 276,98 դոլար  (աճ` 13,9%)։

Սպասվում է, որ գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2013թ.–ի հուլիսի 7–10–ն ընկած ժամանակահատվածում։

Գազից բացի կաճեն նաև էլեկտրաէներգիայի սակագները։ ՀԾԿՀ–ի համաձայն` 1 կՎտ.ժ–ի ցերեկային սակագինը (ժամը 7.00 –ից մինչև 23.00)  կարող է աճել 26 տոկոսով` մինչև 38 դրամ ներկայիս 30 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը` 28 դրամ` ներկայիս 25–ի փոխարեն։

Հայաստանի գնաճի ցուցանիշը 2012 թվականին կազմել է 2.6 տոկոս։ ($1 – 416,02 դրամ է). -0-