Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–ապրիլին աճել է 2,4%–ով` մինչև 100.1 մլրդ դրամ
14.06.2013,
10:34
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–ապրիլին կազմել է շուրջ 100.1 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–ապրիլի համեմատ աճելով 2,4 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–ապրիլին կազմել է շուրջ 100.1 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–ապրիլի համեմատ աճելով 2,4 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:
ԱՎԾ տվյալներով` արտադրված գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը հաշվետու ժամանակահատվածում, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 4.4 տոկոսով և կազմել ավելի քան 107.5 մլրդ դրամ։
Հաղորդագրության համաձայն` անասնաբուծության արտադրանքի ծավալը 2013 թվականի հունվար–ապրիլին կազմել է շուրջ 89.5 մլրդ դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1,3 տոկոսով, բուսաբուծության ծավալը կազմել է շուրջ 10.5 մլրդ դրամ` ավելանալով 13.2 տոկոսով, իսկ ձկնորսությանը` 7.4 մլրդ դրամ (36,1% աճ)։
Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` 2013 թվականի հունվար–ապրիլին խոշոր և մանր եղջերավոր անասունների և թռչնամսի (կենդանի քաշով) իրացումը նվազել է 1.1 տոկոսով` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 9.1 հազար տոննա։ Ընդ որում, մորթից ստացված մսի առավելագույն իրացումն իրականացվել է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, համապատասխանաբար, 1,5 և 1.4 հազար տոննա։
2013թ.–ի ապրիլին, 2012թ.–ի ապրիլի համեմատ, կաթի արտադրությունն ավելացել է 3.2 տոկոսով և 77.5 հազար տոննա կազմել: Կաթի արտադրության առավելագույն ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Գեղարքունիքի մարզում` 14.6 հազար տոննա:
Միաժամանակ հավկիթի արտադրությունը 2013թ.–ի ապրիլին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 3.5 տոկոսով` կազմելով 77.6 մլն հատ։ Ավելի շատ հավկիթ է արտադրվել Կոտայքի մարզում` 15.2 մլն հատ։
ԱՎԾ-ից հայտնեցին նաև, որ Հայաստանում 2013թ.–ի ապրիլին ձկնորսության և ձկնաբուծության ծավալը կազմել է 717.2 տոննա (ընդ որում ողջ ծավալն իրացվել է)` 2012թ,–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 15.2 տոկոսով։ ($1–ը 411,64 դրամ է)։ -0-