Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 9 ամսում 10,5% է կազմել ԱՊՀ երկրներում գրանցված 1,9% անկման պարագայում

06.12.2012, 14:02
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 2012 թվականի հունվար–սեպտեմբերի ամիսներին , նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10,5% է կազմել , այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում միջինը 1,9% անկում է գրանցվել, տեղեկանում ենք ԱՊՀ վիճակագրական կոմիտեի կայքից։
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 9 ամսում 10,5% է կազմել ԱՊՀ երկրներում գրանցված 1,9% անկման պարագայում
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 2012 թվականի հունվար–սեպտեմբերի ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10,5% է կազմել , այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում միջինը 1,9% անկում է գրանցվել, տեղեկանում ենք ԱՊՀ վիճակագրական կոմիտեի կայքից։

Ըստ կոմիտեի տվյալների, Հայաստանն այդ ցուցանիշով առաջինն է ԱՊՀ երկրների շարքում։ Հայաստանին հաջորդում է Տաջիկստանը, որտեղ ագրոտնտեսությունը ինն ամսում 9,8 տոկոս աճ է գրանցել, այնուհետև` Ուզբեկստանը` 7.1 տոկոս աճով։

Ադրբեջանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 6.3 տոկոս է կազմել, Բելառուսում` 5 տոկոս, Ղրղըզստանում` 2 տոկոս։

2012 թվականի հունվար–սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշի 21.6 տոկոս անկում է գրանցվել Մոլդովայում, իսկ Ղազախստանում` 8.4 տոկոս, Ուկրաինայում` 4.6 տոկոս, Ռուսաստանում` 2.3 տոկոս անկում։-0-