Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում հացահատիկի և հատիկաընդեղենի համախառն բերքը 2013թ.–ին շուրջ 537 հազար տոննա կկազմի. Գյուղատնտեսության նախարարություն

30.09.2013, 16:50
Հայաստանում հացահատիկի և հատիկաընդեղենի բերքը 2013թ.–ին 535–537 հազար տոննա կկազմի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` ներկայացնելով գերատեսչության օպերատիվ տվյալները։
Հայաստանում հացահատիկի և հատիկաընդեղենի համախառն բերքը 2013թ.–ին շուրջ 537 հազար տոննա կկազմի. Գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում հացահատիկի և հատիկաընդեղենի բերքը 2013թ.–ին 535–537 հազար տոննա կկազմի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` ներկայացնելով գերատեսչության օպերատիվ տվյալները։

«Անցյալ տարի հացահատիկի և հատիկաընդեղենի բերքը հանրապետությունում կազմել է 456 հազար տոննա, իսկ ընթացիկ տարում այն կավելանա 79–81 հազար տոննայով։ Այդպիսով` բերքի աճը կկազմի 17,3–17,7 տոկոս»,– ասաց նա։

Փոխնախարարը մասնավորապես նշեց, որ ցորենի բերքը 2013թ.–ին շուրջ 306,5 հազար տոննա կկազմի` 2012թ.–ի 243,1 հազար տոննայի դիմաց ավելանալով 26 տոկոսով։

Գալստյանը ցուցանիշների նման աճը բացատրեց այն հանգամանքով, որ 2013թ. ծրագրերի իրականացման արդյունավետությունը հիմնավորված է ցորենի ցանքատարածությունների տարեկան աճով և համախառն բերքի ավելացմամբ: Այս տարի այն կազմել է 99.7 հազ. հեկտար նախորդ տարվա 93.5 հազ. հեկտարի փոխարեն։

Ընդհանուր առմամբ, ըստ փոխնախարարի, ցորենի ցանքատարածությունը 2014թ.–ին նախատեսվում է հասցնել մինչև 105 հազար հեկտարի։ –0–