Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում հացի արտադրության ծավալը 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 272,1 հազար տոննա

10.01.2013, 12:47
Հայաստանում 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին արտադրվել է 272,1 հազար տոննա հաց, ինչը 0,5 տոկոսով պակաս է 2011թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանում հացի արտադրության ծավալը 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 272,1 հազար տոննա
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին արտադրվել է 272,1 հազար տոննա հաց, ինչը 0,5 տոկոսով պակաս է 2011թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ երկրում հունվար–նոյեմբեր ամիսներին գրանցվել է մինչև 656,7 տոննա ձավարի արտադրության աճ` 2011թ.–ի 11 ամիսների ընթացքում գրանցված 717,1 տոննայի դիմաց (8,4% անկում)։ Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, 51,9 տոկոսով ավելացել է ալյուրի արտադրությունը` կազմելով 212,5 հազար տոննա։

Տվյալների համաձայն, 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին արտադրվել է 12849,4 տոննա հրուշակեղեն (2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 10,5 տոկոսանոց աճ), մակարոնեղեն` 3021,3 տոննա` 2011թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 3045,4 տոննայի դիմաց (0,8% անկում)։ -0—