Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում հինգ ամսում ներկրման ծավալի նվազումը պայմանավորված է արտագաղթի աճի միտումներով. Մակարյան

03.07.2013, 16:47
Հայաստանում ընթացիկ տարվա հունվար–մայիսին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  գրանցված ներկրման ծավալի կրճատումը պայմանավորված է արտագաղթի միտումներով, ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Հայաստանում հինգ ամսում ներկրման ծավալի նվազումը պայմանավորված է արտագաղթի աճի միտումներով. Մակարյան
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարվա հունվար–մայիսին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  գրանցված ներկրման ծավալի կրճատումը պայմանավորված է արտագաղթի միտումներով, ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

ԱՎԾ տվյալներով` Հայաստան ներկրվող ապրանքները 2013 թվականի հունվար–մայիսին 2.6 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է 1 631,3 մլն դոլար։

«Կարծում եմ, մասնավորապես պարենային ապրանքների ոլորտում առկա միտումը կապված է ներկրված ապրանքների պահանջարկի նվազման հետ, որի պատճառը արտագաղթի աճն է»,– ասուլիսի ժամանակ ասաց Մակարյանը։

Միաժամանակ, ըստ նրա, հունվար–մայիսին դրական միտում է գրանցվել միայն գյուղարտադրանքի ու հանքարդյունաբերության արտահանման ոլորտում։

«Չնայած համաշխարհային շուկայում ոսկու գնի նվազմանը` երկրում շարունակվում է մետաղների, մասնավորապես պղնձի ու մոլիբդենի արտահանման աճի միտումը»,– ավելացրեց Մակարյանը։

Վիճակագրության տվյալներով` նշված ժամանակահատվածում արտահանման առավել նշանակալի արդյունքներ են գրանցվել հետևյալ խմբերում` «հանքարդյունաբերություն»՝ 156,7 մլն դոլար (2012թ.-ի հունվար–մայիս ամիսների համեմատ 1,8 տոկոսանոց աճ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»՝ 141,6 մլն դոլար (4,5% աճ), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»՝ 109,9 մլն դոլար (23,3% աճ), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստած զարդեր»՝ շուրջ 74,1  մլն դոլար (12,4% աճ) և այլն։-0-