Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ռիսկերը նվազագույն են. USAID

14.09.2012, 16:24
Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ռիսկերը նվազագույնի են հասցվել, հայտնեց USAID (PALM) կենսաթոշակային բարեփոխումների և աշխատանքի շուկայի բարեփոխումների նախագծի ղեկավար Ռոզա Կիապեն (Rosa Chiappe)։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ռիսկերը նվազագույնի են հասցվել, հայտնեց USAID (PALM) կենսաթոշակային բարեփոխումների և աշխատանքի շուկայի բարեփոխումների նախագծի ղեկավար Ռոզա Կիապեն (Rosa Chiappe)։

«Կառավարությունը մեծ աշխատանք է կատարել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նախապատրաստման ուղղությամբ, և ես կարծում եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել դրան։ Ռիսկերն այստեղ նվազագույնի են հասցվել։ Գործընթացը վերահսկելու է Կենտրոնական բանկը, իսկ այնպիսի դոնորները, ինչպիսիք USAID–ին, հետագայում նույնպես աջակցություն կցուցաբերեն կենսաթոշակային բարեփոխումների իրականացման հարցում»,– «Արժանապատիվ աշխատանք և համարժեք կենսաթոշակ» համաժողովի ընթացքում ասաց նա։  

Ըստ Կիապեի` անհատական ռիսկը նույնպես նվազագույն է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է առցանց հետևել իր կենսաթոշակային հաշվին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին նշեց, որ ռիսկերն ամեն տեղ են առկա, այդ թվում` ներկա միաստիճան համակարգում։  

«Կարևորը ռիսկերը չեն, այլ ռիսկերի կառավարման համակարգի գոյությունը։ Կենսաթոշակային բարեփոխումների փաթեթում ռիսկերի կառավարման առանձին ծրագիր է տեղադրված»,– տեղեկացրեց նա։

Ասատրյանն ընդգծեց նաև, որ նոր համակարգը սոցիալական երաշխիքների առկայություն և յուրաքանչյուր քաղաքացու համար նվազագույն կենսաթոշակի ապահովում է ենթադրում։

«Դա նշանակում է, որ բազային համակարգն ու սոցիալական երաշխիքները պահպանելով` համակարգը նոր բաղադրիչներով է համալրվում, որոնք թույլ կտան քաղաքացիներին առավել բարձր թոշակ վճարել»,– ավելացրեց նա։

Ըստ նախարարի` այսօր պետբյուջեի միջոցներից ֆինանսավորվող  հանրապետությունում գործող միաստիճան կենսաթոշակային համակարգը կենսաթոշակի չափի հաշվառում է ենթադրում` ելնելով ռեսուրսներից և բյուջեի հնարավորություններից։ Պետբյուջեի շուրջ 25 տոկոսը տարեկան ուղղվում է կենսաթոշակների վճարմանը, սակայն, դա չի գոհացնում ոչ քաղաքացիներին, ոչ կառավարությանը։

Նախարարը տեղեկացրեց,  բարեփոխումների փաթեթը կենսաթոշակային համակարգի ներմուծում է ենթադրում, որը ֆինանսավորվում է մի քանի աղբյուրներից։

«Կենսաթոշակի ձևավորման հիմքում պետք է դրվեն ոչ միայն հարկային գանձումները, այլ նաև քաղաքացիների անձնական ավանդները, պետբյուջեի լրացուցիչ վճարները, ինչպես նաև տվյալ միջոցների կառավարումից ստացված ենթադրվող լրացուցիչ եկամուտները»,– նշեց նա։

Ուրբաթ Հայաստանում կայացել է USAID–ի կողմից «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի» շրջանակներում կազմակերպված  «Արժանապատիվ աշխատանք և համարժեք կենսաթոշակ» համաժողովը։ Համաժողովին մասնակցել են, մասնավորապես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ–ի դեսպան Ջոն Հեֆֆերնը, Հայաստանում USAID առաքելության ղեկավար Կարըն Հիլիարդը, ԿԲ–ի և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգի ներդրման միջոցով: 2014 թվականի հունվարի մեկից երկրի կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով այն քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի մեկից հետո: --0—