Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում լոլիկի բերքը 2012թ.–ին շուրջ 280 հազար տոննա կկազմի. Գյուղատնտեսության նախարարություն

14.12.2012, 16:44
Հայաստանում լոլիկի արտադրության ծավալը 2012թ.–ին մոտ 280 հազար տոննա կկազմի, ուրբաթ լրագրողներին հայտնեց հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Հայաստանում լոլիկի բերքը 2012թ.–ին շուրջ 280 հազար տոննա կկազմի. Գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում լոլիկի արտադրության ծավալը 2012թ.–ին մոտ 280 հազար տոննա կկազմի, ուրբաթ լրագրողներին հայտնեց հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

«Հանրապետությունում լոլիկի արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոխվի»,– ասաց նա։

Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում հանրապետություն է ներմուծվել 165 տոննա լոլիկ, ինչպես նաև նշեց, որ 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ներմուծված լոլիկների ծավալը կրճատվել է։

«Տարեվերջին ներմուծման ծավալները կավելանան, քանի որ հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում լոլիկի պահանջարկը պահպանվում է, հատկապես` Ամանորից առաջ»,– ասաց նա` պարզաբանելով, որ այդ լոլիկը հանրապետություն է բերվում հիմնականում Հունաստանից և Իրանից։

Պետրոսյանը նշեց նաև, որ Հայաստանի տարածքում արտադրված լոլիկի բարձր ինքնարժեքի պատճառով հանրապետության բնակիչները հաճախ գերադասում են ներմուծված արտադրանք ձեռք բերել, որի գները բավական զիջում են հայրենական արտադրության լոլիկի գներին։

Ըստ Հայաստանի ԱՎԾ–ի տվյալների, հանրապետությունում լոլիկի արտադրության ծավալը 2011թ.–ին 275,3 հազար տոննա է կազմել։ –0–