Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին աճել է 2,7%-ով՝ ԱՊՀ երկրների 7,6% միջին աճի դեպքում
06.12.2012,
15:05
Մանրածախ ապրանքաշրջանառությունը Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,7 տոկոսով՝ ԱՊՀ երկրներում գրանցված 7,6 տոկոս միջին ցուցանիշի դեպքում: Այսպիսի տվյալներ է հրապարակել ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մանրածախ ապրանքաշրջանառությունը Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,7 տոկոսով՝ ԱՊՀ երկրներում գրանցված 7,6 տոկոս միջին ցուցանիշի դեպքում: Այսպիսի տվյալներ է հրապարակել ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն:
Տվյալների համաձայն, Հայաստանն այս ցուցանիշով զբաղեցնում է տասներորդ (նախավերջին) տեղը Համագործակցության երկրների շարքում:
Հաշվետու ժամանակահատվածում մանրածախ ապրանքաշրջանառության ամենաբարձր աճը գրանցվել է Տաջիկստանում՝ 16,4 տոկոս, Ուկրաինայում՝ 15,7 տոկոս, Թուրքմենստանում՝ 14,9 տոկոս (ընթացիկ գներով, ներառյալ` սննդի ձեռնարկությունների շրջանառությունը), Ղազախստանում՝ 12,8 տոկոս, Ուզբեկստանում (ներառյալ սննդի ձեռնարկությունների շրջանառությունը)՝ 12,6 տոկոս և Բելառուսում՝ 12,4 տոկոս:
Միաժամանակ, Ղրղըզստանում աճը կազմել է 10,4 տոկոս, Ադրբեջանում՝ 9,4 տոկոս, Ռուսաստանում՝ 6,1 տոկոս, Մոլդովայում՝ 1 տոկոս: Մոլդովայի մասով բերված են 2012 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալները՝ 2011-ի հունվար-սեպտեմբերի համեմատ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում մանրածախ առևտրի ծավալը 2012 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 1 տրլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի է 2,2 տոկոսով: -0-