Հայաստանում մետաղյա օգտակար հանածոների պաշարներն ավելի քան 4 տրիլիոն դոլար են գնահատվում. փորձագետ
09.08.2013,
15:31
Այսօր Հայաստանում մետաղյա օգտակար հանածոների պաշարները շուրջ 4.138 տրիլիոն դոլար են գնահատվում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսօր Հայաստանում մետաղյա օգտակար հանածոների պաշարները շուրջ 4.138 տրիլիոն դոլար են գնահատվում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը։
«Մենք մետաղյա օգտակար հանածոներ ունենք, որոնցով մեր պետությունը շատ հարուստ է և այդ ցուցանիշով նույնիսկ առաջատար դիրքեր է զբաղեցնում աշխարհում»,– ասաց Ավագյանը։
Ըստ նրա, Հայաստանում գործում են յոթ յուրացված պղնձամոլիբդենային հանքավայրեր, իսկ Սյունիքի մարզի Քաջարանի հանքավայրն աշխարհի խոշորագույններից է։
Փորձագետը նշեց, որ մետաղների ընդհանուր պաշարները Հայաստանի պղնձամոլիբդենային հանքավայրերում կազմում են 6.231 մլրդ տոննա, իսկ դրանց համախառն արժեքը` մոտ 1040.8 մլրդ դոլար։
«Հայաստանում հայտնի են նաև հինգ պղնձապիրիտային հանքավայրեր` Կապանի, Ալավերդու, Շամլուխի, Լիճքի և Հանքաձորի, որտեղ պղնձի պաշարները հասնում են 935.6 հազար տոննայի` 11.28 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է երկաթի հանքավայրերին, ապա, փորձագետի կարծիքով, դրանք առայժմ չեն օգտագործվում։ Առավել հեռանկարայինները, ըստ նրա, վեց հանքավայրեր են, և բոլոր մետաղների (բացի երկաթի հանքաքարից, գոյություն ունեն 14 տարբեր մետաղներ) ընդհանուր արժեքը 2011-2013 թվականների գներով կազմում է 2623.4 մլրդ դոլար։ -0-