Հայաստանում միջին ամսական աշխատավարձը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ավելացել է 28,8%-ով՝ կազմելով 153,7 հազար դրամ
07.02.2013,
15:57
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի դեկտեմբերին, ըստ նախնական գնահատականների, հասել է 153 756 դրամի (379 դոլար), ինչը 28,8 տոկոսով ավելի է նոյեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի դեկտեմբերին, ըստ նախնական գնահատականների, հասել է 153 756 դրամի (379 դոլար), ինչը 28,8 տոկոսով ավելի է նոյեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Միաժամանակ, անցյալ տարվա նոյեմբերին երկրի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 119 422 դրամ, ինչը 0,2 տոկոսով պակաս է հոկտեմբերի ցուցանիշից և 4,8 տոկոսով ավել է 2011թ.–ի նոյեմբերյան ցուցանիշից։
ԱՎԾ տվյալների համաձայն` ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.–ի նոյեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում՝ ավելի քան 145,1 հազար դրամ, իսկ ամենաքիչ վարձատրություն եղել է Արագածոտնի մարզում՝ շուրջ 82,9 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 131,3 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ, 2012թ.–ի նոյեմբերի դրությամբ ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտներում (միջինը շուրջ 303,8 հազար դրամ)։ Միաժամանակ հանքարդյունաբերությունում աշխատավարձը միջինը կազմել է շուրջ 249,9 հազար դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում (249 հազար դրամ), էլեկտրա, գազա և ջերմամատակարարման ոլորտում (ավելի քան 156,2 հազար դրամ), շինարարության ոլորտում (շուրջ 155,1 հազար դրամ) և պետական կառավարման ոլորտում (ավելի քան 132 հազար դրամ):
Նույն ժամանակահատվածում Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են եղել մշակույթի և հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձը կազմել է 65,5 հազար դրամից մի փոքր ավելի, ծառայությունների ոլորտը՝ ավելի քան 76 հազար դրամ: Կրթության ոլորտի աշխատավարձը փոքր-ինչ գերազանցել է 79,1 հազար դրամը, իսկ գյուղական և անտառային տնտեսության ոլորտը` 81,1 հազար դրամ ($1 – 406,03 դրամ): —0-