Հայաստանում նախատեսվում է շրջանառության հարկի համակարգ ներդնել
19.12.2012,
19:06
Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի արտահերթ նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրինագծին և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթին։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի արտահերթ նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրինագծին և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթին։
Նոր օրենքի համաձայն, տարեկան կտրվածքով մինչև 58,35 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի) իրացման շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար ներդրվում է շրջանառության հարկի համակարգ, որի կիրառությունը ենթադրում է, որ հարկային պարտավորությունը հաշվարկվելու է պարզ հարկային հաշվառմամբ` շրջանառության նկատմամբ որոշակի տոկոսներով: Շրջանառության հարկը կգանձվի ամեն տարի, 2013 թվականի հունվարի 1–ից։ Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի հետևյալ դրույքաչափերը. առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնողների համար շրջանառությունից 3,5 տոկոս, վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) oտարումից եկամուտներ՝ 10 տոկոս, նոտարական գործունեությունից ստացվող եկամուտների համար՝ 20 տոկոս, այլ գործունեությամբ զբաղվողների համար շրջանառությունից՝ 5 տոկոս։
«Մենք շրջանառության հարկ ենք սահմանում` փոքր և միջին բիզնեսն ազատելով ավելացված արժեքի հարկից և շահութահարկից։ Արդյունքում վերանում են 13 հաշվետվություններ, ձևավորվում է ավելի հասկանալի և թափանցիկ համակարգ»,– կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ավելի վաղ ներկայացնելով հարկային օրենսդրության լրացումների փաթեթը` նշել էր, որ լրացումների փաթեթը, բացի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներից, ընդգրկում է նաև մի շարք սահմանափակումներ։
Ըստ նրա, կխստացվի տուգանքը առանց փաստաթղթերի ապրանքի առաքման համար: Կավելացվի այն ապրանքների ցանկը, որոնք ենթակա են ակցիզային հարկադրման, մասնավորապես կներառվեն քսայուղերը, պարտադիր կլինի մակնշումը գարեջրի, մրգային հյութերի, հանքային ու գազավորված ըմպելիքների փաթեթավորման վրա: -0-