Հայաստանում նախատոնական ժամանակահատվածում հավկիթի պակաս չի լինի. Գյուղնախարարություն
13.12.2012,
15:03
Հայաստանում Ամանորից առաջ հավկիթի պակաս չի լինի, հինգշաբթի ասաց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ամանորից առաջ հավկիթի պակաս չի լինի, հինգշաբթի ասաց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
«Նախատոնական ժամանակաշրջանում մի քանի օրում Հայաստանում 17 մլն հատ հավկիթ է իրացվում: Մենք արդեն մոտ 6,5-7 մլն հավկիթ ենք պահեստավորել: Բացի այդ, օրական Հայաստանում 1,5 մլն հավկիթ է արտադրվում, որից 480 հազարը պահեստավորվում է նախատոնական առևտրի համար: Այսինքն հավկիթի ոչ քանակի, ոչ գների աճի հետ կապված խնդիր չի լինի»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ Գյուղատնտեսության նախարարությունը վերահսկում է շուկայի պահանջարկի և առաջարկի հետ կապված իրավիճակը, պարբերաբար խորհրդակցություններ են անցկացվում թռչնաբուծական տնտեսությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Մենք քննարկում ենք պահեստավորված հավկիթների առկա հնարավորությունները, արտադրման ծավալներն ու քանակը»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների, հավկիթի արտադրության ծավալը 2012թ.-ին կաճի 3,8 տոկոսով՝ կազմելով 650 մլն հատ հավկիթ: -0-