Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է կազմի 80-100 հազար դրամ. տնտեսագետ
06.06.2013,
18:39
Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է կազմի 80-100 հազար դրամ, կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է կազմի 80-100 հազար դրամ, կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Հայաստանում նվազագույն աշխատավարձը, որը ներկայում կազմում է 32.5 հազար դրամ, հուլիսի 1–ից կբարձրանա մինչև 45 հազար դրամ։
«Նվազագույն աշխատավարձի մինչև 45 հազար դրամ բարձրանալը չի փրկի մարդկանց գների ընդհանուր բարձրացման պայմաններում, ինձ համար իրական է այնպիսի աշխատավարձը, որը քաղաքացուն արժանի ապրուստ կապահովի»,– ասաց Բոստանջյանը մամուլի ասուլիսում հինգշաբթի։
Ըստ նրա` նվազագույն աշխատավարձի` իր հնչեցրած ցուցանիշը հաշվարկված է Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքից ելնելով։ Նա կարծում է, որ աշխատավարձը պետք է ընդունելի լինի գների բարձրացման համատեքստում, որն անխուսափելիորեն կհետևի էներգակիրների սպասվող թանկացմանը։
«Հատակում չհայտնվելու համար այս բոլոր թանկացումների արդյունքում անհրաժեշտ է ստեղծել կառավարության ծրագրում նշված 100 հազար լրացուցիչ աշխատատեղը։ Բացի այդ, պետք է կատարվի աշխատավարձերի աստիճանական բարձրացում, պետք է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների գնունակությունը»,– ասաց նա։
Փորձագետները կանխատեսում են Հայաստանի հիմնական ապրանքների և ծառայությունների գների բարձրացում` բնական գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով։
Հայաստանի կառավարությունը ծրագրում է բարձրացնել պետծառայողների աշխատավարձերը, կենսաթոշակները և նպաստները 2014 թվականի հունվարից։ ($1 – 414,92 դրամ է) -0-