Հայաստանում ոսկու պաշարները գերազանցում են 16.3 մլրդ դոլարը. փորձագետ
09.08.2013,
17:39
Հայաստանում ոսկու պաշարները գերազանցում են 16.3 մլրդ դոլարը, ուրբաթ լրագրողներին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու պաշարները գերազանցում են 16.3 մլրդ դոլարը, ուրբաթ լրագրողներին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը։
«Ընդ որում` այդ միջոցների կանխատեսվող արժեքը շուրջ 24,7 մլրդ դոլար է կազմում»,– ասաց Ավագյանը։
Նրա խոսքով` Հայաստանում ոսկու` հետազոտված ութ հանքավայր կա, որոնցից ամենախոշորը Սոթքի հանքավայրն է։
Ավագյանը հայտնեց նաև, որ Հայաստանում վեց հետազոտված ոսկի–բազմամետաղային հանքավայր կա, որոնք կարել է օգտագործել 300 տարի` տարեկան արդյունահանելով 1800 տոննա պղինձ, 5300 տոննա կապար, 670 կգ ոսկի, 70 տոննա արծաթ, 2300 տոննա կադմիում, 11 տոննա բիսմուտ, 18 տոննա սելեն և այլ մետաղներ, ինչպես նաև` մի քանի տոննա ծծումբ և երկաթ։
Ավագյանը հիշեցրեց, որ վեց հանքավայրերից չորսն արդեն մշակվում են, իսկ երկուսի շահագործումը շուտով կսկսվի։ Այդ վեց հանքերը, ըստ նրա, հեռանկարային են, իսկ ևս տասնչորսը հետազոտման փուլում են։
«Հայաստանում հետազոտված ոսկի–բազմամետաղային հանքավայրերում պաշարների արժեքը գերազանցում է 19,4 մլրդ դոլարը»,– ասաց նա։-0-