Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հայաստանում օտարերկրյա ներդրումների մակարդակի նվազման միտումը կշարունակվի մինչև տարեվերջ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

05.09.2013, 16:59
Տնտեսության իրական հատված օտարերկրյա ներդրումների ծավալը կշարունակի կրճատվել մինչև տարեվերջ, կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը։
Հայաստանում օտարերկրյա ներդրումների մակարդակի նվազման միտումը կշարունակվի մինչև տարեվերջ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Տնտեսության իրական հատված օտարերկրյա ներդրումների ծավալը կշարունակի կրճատվել մինչև տարեվերջ, կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը։

Հայաստանի տնտեսության իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը 2013 թ.–ի 6 ամսվա ընթացքում կազմել է 293 մլն դոլար` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համաձայն կրճատվելով 34,7 տոկոսով։ Միաժամանակ, օտարերկրյա ուղիղ ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 118,1 մլն դոլար` կրճատվելով 64,2 տոկոսով։

«Կարծում եմ, որ մինչև տարեվերջ նկատվող միտումները կշարունակվեն, քանի որ միջին և փոքր ներդրումային նախագծերի շրջանակներում ներդրումների ծավալը կարող է աճել, սակայն խոշոր նախագծերը կդադարեն», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Լալայանի խոսքերով` ներդրումների անկումը պայմանավորված է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ավարտով, առավելապես` էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։

«Էներգետիկայի ոլորտ կատարված ներդրումները հիմնականում «ՀայՌուսգազարդն» է, Հայաստանի էլեկտրական ցանցերն են, այսինքն ընկերություններ, որոնք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր են իրականացնում։Ինչ վերաբերում է հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ներդրողներին, ապա դրանք «Orange», «Բիլայն» և «VivaCell MTS» ընկերություններն են», – ասել է նա։

Լալայանը պարզաբանել է, որ այդ ընկերությունները մի քանի հարյուր միլիոն արժողությամբ խոշոր ներդրումային նախագծեր են գործարկել (որոնց կարելի է ավելացնել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի արդիականացման նախագիծը), և այժմ դրանք կամ ավարտի փուլում են, կամ արդեն ավարտված են, ինչը հանգեցնում է ներդրումների ծավալի ցուցանիշի անկման։

«Օրինակ, ՀայՌուսգազարդը խոշոր գումարներ է ներդրել Հայաստանի գազիֆիկացման գործում, Էլեկտրական ցանցերը տեխնիկական վերազինում են իրականացրել։ «VivaCell MTS»–ն ու «Բիլայնը» երրորդ օպերատորի` Orange–ի` հայկական շուկա մտնելուց հետո միջոցներ են ներդրել զարգացման և վերազինման գործում` ելնելով ուժգնացող մրցակցության համատեքստից։ Այդ ոլորտներն արդեն հագեցված են։ Ամեն տարի այդ ոլորտներ բազմամիլիոն ներդրումներ ապահովելն անհնար է և հարկավոր էլ չէ» , – ընդգծել է նա։

Միաժամանակ վարչության պետն ընդգծել է, որ այլ ոլորտներում ևս ներդրումներ են իրականացվել, սակայն ոչ այդքան մասշտաբային։ «Որևէ արդյունաբերական ձեռնարկության բացումը չի պահանջում մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում, 5–10 միլիոնով կարելի է ժամանակակից ձեռնարկություն ստեղծել», – ասել է նա։

Լալայանը նաև ավելացրել է, որ Հայաստանի գործարար միջավայրի բարելավումը, ինչի մասին վկայում է Doing Business վարկանշային աղյուսակում երկրի դիրքի 18 կետով բարձրացումը, ևս ազդում է ներդրումների մակարդակի վրա, սակայն չարժե ակնկալել, որ այդ ազդեցությունը միանգամից կդրսևորվի։

«Ենթադրյալ օտարերկրյա ներդրողը պետք է սկզբից ծանոթանա պայմաններին, երկրին, հաշվարկի, թե որքանով է շահավետ բիզնես բացել և այլն։ Որոշում ընդունելուց հետո ներդրողից ժամանակ կպահանջվի կազմակերպություն հիմնելու, այն գրանցելու, շինարարություն սկսելու համար։ Դա գործընթաց է, որը կարող է տևել մեկ կամ երկու տարի, գուցե նաև ավելի», – եզրափակել է նա։

ՀՀ ազգային վիճակագրական տվյալների համաձայն` հաշվետու տարվա հունվար-հունիսին իրական հատված օտարերկրյա համախառն ներդրումների գծով առաջատարների հնգյակում է Արգենտինան։ Հայկական տնտեսության իրական հատված այդ երկրների կողմից կատարած օտարերկրյա ներդրումները կազմել են 76.1 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ավելանալով 10,4 անգամ, Ռուսաստանը (38,4 մլն դոլար, անկում` 4,6 անգամ), Կանադան (36,5 մլն դոլար, 55,5 տոկոսանոց անկում), Կիպրոսը (35,7 մլն դոլար, աճ 13,9 անգամ) և Ֆրանսիան (28,9 մլն դոլար, 86 տոկոսանոց անկում)։–0–