Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–ապրիլին 1240.3 տոննա է կազմել

14.06.2013, 11:11
Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–ապրիլին կազմել է 1240.3 տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18.7 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–ապրիլին  1240.3 տոննա է կազմել
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–ապրիլին կազմել է 1240.3 տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18.7 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հունվար–ապրիլ ընկած ժամանակահատվածում ավելացել է մսի պահածոների արտադրությունը` 2012 թվականի 194.6 տոննայի փոխարեն կազմելով 285.9 տոննա (46.9% աճ)։

Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 214.6 տոննա բանջարեղենի պահածո` 2012թ.–ի հունվար–ապրիլի 170.1 տոննայի դիմաց (աճը` 26.2% )։

2013 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում արտադրվել է ընդամենը 327.8 տոննա պահածոյացված լոլիկ, ինչը 15.1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Վիճակագրության համաձայն` մրգային պահածոների արտադրության ծավալը կազմել է 371.3 տոննա, ինչը 26.4 տոկոսով շատ է 2012թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 63,7 տոննա կետչուպ, ինչը 14 տոկոսով շատ է նախորդ տարվա ցուցանիշից, 4359.2 հազար լիտր բնական հյութ (2012թ.–ի հունվար–ապրիլին գրանցված 4395.3 հազար լիտրի դիմաց` 0.8 տոկոս անկում)։  --0—