Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում պարենամթերքի գներն ապրիլին 0.5%–ով նվազել են

02.05.2013, 12:52
Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի ապրիլին, մարտի համեմատ, կրճատվել են 0,5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է բանջարեղենի, կարտոֆիլի և շաքարավազի գների 9.6-ից մինչև 0.3 տոկոս նվազմամբ։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Հայաստանում պարենամթերքի գներն ապրիլին 0.5%–ով նվազել են
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի ապրիլին, մարտի համեմատ, կրճատվել են 0,5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է բանջարեղենի, կարտոֆիլի և շաքարավազի գների 9.6-ից մինչև 0.3 տոկոս նվազմամբ։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում նկատվել է վարունգի գների 29.3–տոկոսանոց, կաղամբի` 26,9, սմբուկի` 20.4, կարտոֆիլի` 18.7, կանաչ սոխի` 15.4, սնկի` 3.7 և բողկի` 1.8 տոկոսանոց նվազում։ Միաժամանակ ապրիլին 2 տոկոսով աճել են լոլիկի, 2.7 տոկոսով` գլուխ սոխի, 3.3 տոկոսով` սխտորի, 6.9 տոկոսով` կանաչ լոբու, 7.5 տոկոսով` կանաչ պղպեղի, 14.3 տոկոսով` բազուկի և 16.7 տոկոսով` գազարի գները։

Բացի այդ, 2013 թվականի ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է մրգերի` 4.4–տոկոսանոց աճ, ինչը հիմնականում պայմանավորված է խնձորի գնի 0.4–տոկոսանոց, բանանի` 2.6–տոկոսանոց, նարնջի` 11.3–տոկոսանոց, նռան` 22–տոկոսանոց, խաղողի` 22.1 տոկոսանոց և տանձի` 22.5–տոկոսանոց աճով։ Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 3.6 տոկոսով։

Բուսական և կենդանական յուղի խմբում 2013թ.–ի ապրիլին, մարտի համեմատ, գների 1,8 տոկոսանոց աճ է գրանցվել, ինչը հիմնականում պայմանավորված է մարգարինի գների 0,8 տոկոսանոց աճով, արևածաղկի ձեթի` 0,5 տոկոս, ձիթայուղի` 1,5 տոկոս, եգիպտացորենի յուղի` 2.4 տոկոս և կարագի` 3,7 տոկոս աճով։

Հանրապետությունում 2013 թվականի ապրիլին նախորդ ամսվա համեմատ գրանցվել է գների աճ «ձկնամթերք» խմբում 1.7 տոկոսով, ինչը կապված է իշխանի գնի` 3.4–տոկոսանոց աճով։

Հավկիթի գների աճն ընթացիկ տարվա ապրիլին 2013 թվականի մարտի համեմատ կազմել է 1.1 տոկոս, իսկ կաթնամթերքինը` 0.8 տոկոս։

Երկրի հետազոտվող ինը քաղաքներում հավկիթի գների աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 0.4-2.7 տոկոս, իսկ մայրաքաղաքում` 1.2 տոկոս։

 «Մսամթերք» խմբում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 0.3 տոկոսանոց աճ, ինչը հիմնականում պայմանավորված է ոչխարի մսի` 3.3–տոկոսանոց, հավի ազդրամսի` 1.4 տոկոսանոց, տավարի մսի` 0.5 տոկոսանոց, տավարի փափկամսի` 0.7 տոկոսանոց, թռչնամսի` 0.6–տոկոսանոց աճով։

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում «հացամթերքի» խմբում մարտի համեմատ գրանցվել է 0.1–տոկոսանոց աճ։ «Սուրճ, թեյ և կակաո» խմբում ապրիլին գները նույնպես աճել են 2.4 տոկոսով։ -0-