Հայաստանում պարենային ապրանքների գները հոկտեմբերին ավելացել են 2,1%-ով
05.11.2012,
16:58
Հայաստանում պարենային ապրանքների գները 2012թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ավելացել են 2,1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է հավկիթի, հացամթերքի, կենդանական և բուսական յուղերի, մրգերի, բանջարեղենի և կարտոֆիլի 2,5-9 տոկոս թանկացմամբ։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է հատկացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2012թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ավելացել են 2,1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է հավկիթի, հացամթերքի, կենդանական և բուսական յուղերի, մրգերի, բանջարեղենի և կարտոֆիլի 2,5-9 տոկոս թանկացմամբ։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է հատկացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է վարունգի 15,1 տոկոսանոց աճ, ծաղկակաղամբի՝ 15,6 տոկոս, կաղամբի՝ 17,3 տոկոս, սմբուկի՝ 30,9 տոկոս, կանաչ պղպեղի՝ 32,6 տոկոս, լոլիկի՝ 96,6 տոկոս, կարտոֆիլի և կանաչ լոբու գների աճը կազմել է 2,4 և 4 տոկոս, համապատասխանաբար:
Միաժամանակ մրգերը 2012թ.-ի հոկտեմբերին, ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ, թանկացել են 5,6 տոկոսով:
Հարկ է նշել, որ նաև գների նվազում է գրանցվել, գազարի գինը նվազել է 18,7%–ով, կանաչ սոխի գինը՝ 17,2%, գլուխ սոխինը՝ 7,5%, բողկինը՝ 6,4%, սխտորինը՝ 6,3 % և բազուկի գինը՝ 4,1%–ով: Արքայախնձորի գինը թանկացել է 34,2, նարնջի գինը՝ 4, նռան գինը՝ 24,2 տոկոսով:
2012թ.-ի հոկտեմբերին, ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ, կենդանական և բուսական յուղի գների 3,6 տոկոսանոց աճ է գրանցվել: Խմբի բոլոր ապրանքների մեջ 0,7 տոկոսով նվազել է մարգարինի գինը՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ:
Հանրապետությունում ձվերի գների աճն ընթացիկ տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, կազմել է 2,5 տոկոս, մսին ու մսամթերքինը՝ 0,2 տոկոս: Հրուշակեղենը, սուրճը, թեյը, կակաոն, ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 0,2-3,1 տոկոսով, ձուկը և շաքարավազը՝ 0,4 և 0,2 տոկոսով: Ալկոհոլի և ծխախոտի գները հոկտեմբերին չեն փոխվել:
Հացամթերքի խմբում ընթացիկ տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, 2,6 տոկոսանոց աճ է գրանցվել: Թանկացումը հիմնականում պայմանավորված է բարձր և առաջին տեսակի ալյուրի գների աճով՝ համապատասխանաբար 2,9 և 3,6 տոկոս, մակարոնեղենի՝ 4,7 տոկոս, ցորենի՝ 5,7 տոկոս աճով:
Երկրի բոլոր հետազոտվող քաղաքներում ընթացիկ տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հացամթերքի գներն ավելացել են միջինը 1,2-4,1 տոկոսով: Մայրաքաղաքում հացամթերքի գների աճը կազմել է 2,1 տոկոս: -0-