Հայաստանում պարենային ապրանքների գները հուլիսին նվազել են 2%-ով
01.08.2013,
13:11
Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի հուլիսին, հունիսի համեմատ, կրճատվել են 2 տոկոսով։ Գների նվազումը հիմնականում պայմանավորված է բանջարեղենի և կարտոֆիլի ու շաքարավազի գների 13,4% և 2,2% անկումով։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի հուլիսին, հունիսի համեմատ, կրճատվել են 2 տոկոսով։ Գների նվազումը հիմնականում պայմանավորված է բանջարեղենի և կարտոֆիլի ու շաքարավազի գների 13,4% և 2,2% անկումով։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում սմբուկի գնի 61,9 տոկոսանոց անկում է գրանցվել, կանաչ ոլոռի` 47,9 տոկոս, կանաչ պղպեղի` 42,3 տոկոս, ճակնդեղի` 33,7 տոկոս, լոլիկի` 31,3 տոկոս, գազարի` 21,4 տոկոս, կաղամբի`12,6 տոկոս, կանաչ սոխի` 10 տոկոս, կարտոֆիլի` 6,6 տոկոս և սոխի` 3,1 տոկոս, սնկի` 2,9 տոկոս և սխտորի` 0,2 տոկոս նվազում։
«Մրգեր» ապրանքային խմբում հուլիսին, հունիսի համեմատ, գների 10,4 տոկոսանոց նվազում է գրանցվել, ինչը հիմնականում պայմանավորված է ծիրանի գնի 61,8 տոկոսանոց անկումով, սալորի` 31,9 տոկոս, տանձի` 31,1 տոկոս, դեղձի` 31,1 տոկոս, ձմերուկի` 23,8 տոկոս, խնձորի` 21,2 տոկոս և սեխի` 16,3 տոկոս նվազումով։
«Բուսական և կենդանական յուղ», «կաթնամթերք» և «ձու» ապրանքային խմբերում հաշվետու ժամանակահատվածում գների 0,1 տոկոսանոց անկում է գրանցվել։
Միաժամանակ հուլիսին, հունիսի համեմատ, ձկնեղենի գների 2,7 տոկոսանոց աճ է գրանցվել, իսկ մսամթերքի գներն անփոփոխ են մնացել։
Հանրապետությունում հուլիսին, հունիսի համեմատ, հացամթերքի խմբի գների 0,4 տոկոսանոց աճ է գրանցվել, սուրճի, թեյի և կակաոյի խմբում ընթացիկ տարվա հուլիսին, հունիսի համեմատ, գները նույնպես աճել են 0,3 տոկոսով։ –0–