Հայաստանում պետական ծառայողների աշխատավարձերը, կենսաթոշակները և նպաստները կբարձրանան 2014թ.–ի հունվարից
04.06.2013,
18:09
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2014թ.–ի հունվարից բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը, ինչպես նաև կենսաթոշակները և նպաստները, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը նախատեսում է 2014թ.–ի հունվարից բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը, ինչպես նաև կենսաթոշակները և նպաստները, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Միաժամանակ նա չպարզաբանեց, թե հատկապես որքանով կբարձրացվեն աշխատավարձերը, կենսաթոշակները և նպաստները։
«Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կհաստատվի առաջիկա շաբաթվա ընթացքում, որից հետո հնարավոր կլինի խոսել թվերի մասին»,– ասաց Ասատրյանը`պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Նա հիշեցրեց նաև, որ հուլիսի 1–ից նվազագույն աշխատավարձը կբարձրացվի` մինչև 45 հազար դրամ։
Պատասխանելով այն հարցին, թե որքանով նվազագույն աշխատավարձի աճը կարող է փոխհատուցել կարիքավոր ընտանիքների ծախսերը` հաշվի առնելով գազի և էլեկտրականության սակագների սպասվող բարձրացումը, նախարարը նշեց, որ աշխատավարձի 30 տոկոսանոց բարձրացման հիմնական նպատակն աշխատող աղքատ շերտերի խնդիրների լուծումն է
Նախարարն ընդգծեց նաև, որ 45 հազար դրամը գերազանցում է աղքատության շեմը ($1 - 416,84 դրամ է)։--0—