Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում պետք է ապրանքների գների աճը վերահսկող հանձնաժողով ստեղծել

22.08.2013, 14:25
Հայաստանում պետք է որոշ պարենային և ոչ պարենային ապրանքների գների աճը վերահսկող հանձնաժողով ստեղծել, կարծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության  նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Հայաստանում պետք է ապրանքների գների աճը վերահսկող հանձնաժողով ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պետք է որոշ պարենային և ոչ պարենային ապրանքների գների աճը վերահսկող հանձնաժողով ստեղծել, կարծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության  նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Պարենային և ոչ պարենային ապրանքների հայկական սպառողական շուկայում այսօր քաոս է տիրում։ Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ոլորտում վերահսկողություն չկա։ Այսօր չկա համապատասխան հանձնաժողով, որը կվերահսկեր ապարանքների գների աճը, ինչը վնասում է նախևառաջ սպառողին»,– մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ըստ փորձագետի` լուրջ խնդիր է նաև մի շարք ոչ պարենային ապրանքների վրա հայերեն մակնշման բացակայությունը, ինչը շատ հաճախ սպառողներին մոլորության մեջ է գցում։-0-