Հայաստանում պետության կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ կանցկացվի սեպտեմբեր–հոկտեմբերին. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պետության կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ կանցկացվի սեպտեմբեր–հոկտեմբերին, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Մոնիտորինգն իրականացնում են ոչ պետական կառույցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները. դրա արդյունքները քննարկման առարկա են դառնում վերահսկող ծառայությունների կողմից, որից հետո մենք տալիս ենք գնահատականներ»,– ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով` առաջին հերթին խոսքը վերաբերում է այն ծառայություններին, որոնց առնչվում են հարյուր հազարավոր քաղաքացիներ:
Վարչապետը հանձնարարեց բոլոր նախարարներին, որ նրանք իրենց անձնական հսկողության տակ այն կառույցները, որոնք զբաղվում են պետծառայությունների մատուցմամբ, և առկա բոլոր թերությունները վերացնեն մինչև սեպտեմբեր։ -0-