Հայաստանում փողի բազան մարտին կրճատվել է 5.1%–ով և կազմել է 645 մլրդ դրամ
30.04.2013,
15:30
Հայաստանում փողի բազան 2013 թվականի մարտին նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 5.1 տոկոսով և կազմել է 679,5 մլրդ դրամ։ Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարը մարտի վերջին կազմել է ավելի քան 395.6 մլրդ դրամ` փետրվարի վերջի 397.7 մլրդ դրամի դիմաց։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան 2013 թվականի մարտին նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 5.1 տոկոսով և կազմել է 679,5 մլրդ դրամ։ Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարը մարտի վերջին կազմել է ավելի քան 395.6 մլրդ դրամ` փետրվարի վերջի 397.7 մլրդ դրամի դիմաց։
Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է ավելի քան 161,9 մլրդ դրամ` փետրվարի վերջին գրանցված ավելի քան 183.4 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պարտադիր պահուստների մեծությունը ` ավելի քան 84.4 մլրդ դրամ` փետրվարի վերջի 93.1 մլրդ դրամի դիմաց։
Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2013 թվականի մարտի վերջին կազմել են շուրջ 380.3 մլրդ դրամ՝ փետրվարի համեմատ կրճատվելով 9 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 264.7 մլրդ դրամ` փետրվարի վերջի ավելի քան 261.5 մլրդ դրամի դիմաց։ (1դոլարը` 410.45 դրամ)։ -0-