Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում փողի զանգվածի ծավալը հոկտեմբերին աճել է 0,9%-ով՝ մինչև 1279 մլրդ դրամ

30.11.2012, 13:04
Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աճել է 0,9%-ով և կազմել է ավելի քան 1279 մլրդ դրամ:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աճել է 0,9%-ով և կազմել է ավելի քան 1279 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս հոկտեմբերի վերջին կազմել է շուրջ 360,5 մլրդ դրամ՝ սեպտեմբերի վերջի ավելի քան 355,4 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 162,6 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 160,3 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 178,1 մլրդ դրամ է կազմել` սեպտեմբերի վերջի 173,3 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 577,8 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 578,1 մլրդ դրամի դիմաց։

ԿԲ հաշվետվության համաձայն, արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում հոկտեմբերի վերջին կազմել է 45,2%։

Ֆինանսական միջնորդության աստիճանը բնորոշող փողի բազմարկիչն ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին 1,99 է կազմել՝ սեպտեմբերի  համեմատ կրճատվելով 0,12 կետով։ 0-