Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում փողի զանգվածի ծավալը հունիսին նվազել է 0,1%-ով՝ մինչև 1 383,1 մլրդ դրամ

31.07.2013, 16:42
Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի հունիսին, մայիսի համեմատ, աճել է 0,1%-ով և հունիսի վերջին կազմել է շուրջ 1 383,1  մլրդ դրամ:
Հայաստանում փողի զանգվածի ծավալը հունիսին նվազել է 0,1%-ով՝ մինչև 1 383,1 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի հունիսին, մայիսի համեմատ, աճել է 0,1%-ով և հունիսի վերջին կազմել է շուրջ 1 383,1  մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` բանկային համակարգից դուրս կանխիկ գումարի ծավալը հունիսի վերջին կազմել է շուրջ 351,8 մլրդ դրամ՝ մայիսի վերջի ավելի քան 353,3 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 162,6 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 162,3 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 217,1 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա 214,6  մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 651,9 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 651,9 մլրդ դրամի դիմաց։

Ֆինանսական միջնորդության աստիճանը բնորոշող փողի բազմարկիչն ընթացիկ տարվա հունիսի վերջին 2,10 է կազմել՝ մայիսի  համեմատ ավելանալով 0,16 կետով։ 0-