Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Հայաստանում ՌԴ–ի առևտրային ներկայացուցչությունը ներկայացրեց իր նոր գրասենյակը

26.06.2015, 21:46
Հայաստանում ՌԴ–ի առևտրային ներկայացուցչությունը ուրբաթ հանդիսավորությամբ հանրությանը ներկայացրեց իր նոր գրասենյակը, որը գտնվում է Երևանի կենտրոնում տեղակայված «Իմպերիում պլազա» բիզնես–կենտրոնում։
Հայաստանում ՌԴ–ի առևտրային ներկայացուցչությունը ներկայացրեց իր նոր գրասենյակը
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՌԴ–ի առևտրային ներկայացուցչությունը ուրբաթ հանդիսավորությամբ հանրությանը ներկայացրեց իր նոր գրասենյակը, որը գտնվում է Երևանի կենտրոնում տեղակայված «Իմպերիում պլազա» բիզնես–կենտրոնում։

Ինչպես նշեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության և ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Օլեգ Միզերկովը, առևտրային ներկայացուցչության տեղափոխումը նոր գրասենյակ խորհրդանշում է արտասահմանում ՌԴ–ի առևտրային ներկայացուցչություններին նոր տեսք հաղորդելու հայեցակարգի հերթական փուլի ավարտը։

«Արդեն երկու տարի է` այս աշխատանքը տարվում է, և մենք արդեն տեսնում ենք հստակ արդյունքները։ Մեր առևտրային ներկայացուցչությունն էլ ավելի է միտված լինելու դեմի բիզնես, հատկապես` ՓՄՁ–ի ոլորտում», – ասաց նա։

Միզերկովը նաև նշեց, որ ավելի հարմարավետ գրասենյակ տեղափոխվելն առավել կարևոր է ԵՏՄ–ին անդամակցելու համատեքստում, ինչը մեծ հնարավորություններ է տալիս ինչպես ռուսական, այնպես էլ հայկական գործարարներին։

Նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, հյուրեր և լրագրողներ։

Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը գործում է 2006 թվականից։ -0-