Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում սեպտեմբերին իրականացվել է շուրջ 21 հազ․ գործարք անշարժ գույքի շուկայում, գրանցվել է նվազում

11.11.2025, 12:28
2025 թվականի սեպտեմբերին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի 20,984 գործարք՝ 2024 թվականի սեպտեմբերի 19,494 գործարքի և 2025 թվականի օգոստոսի 18,780 գործարքի համեմատ
Հայաստանում սեպտեմբերին իրականացվել է շուրջ 21 հազ․ գործարք անշարժ գույքի շուկայում, գրանցվել է նվազում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի սեպտեմբերին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի 20,984 գործարք՝ 2024 թվականի սեպտեմբերի 19,494 գործարքի և 2025 թվականի օգոստոսի 18,780 գործարքի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հաշվետու ամսում գործարքների ամենամեծ թիվը կնքվել է Երևանում՝ 6,594 (ընդհանուրի 31.4%-ը), ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 275 (1.3%): Կոտայքում կնքվել է 3,847 գործարք (18.3%), Արմավիրում՝ 1,937 (9.2%), Արարատում՝ 1,830 (8.7%), Լոռիում՝ 1,537 (7.3%), Արագածոտնում՝ 1,250 (6%), Գեղարքունիքում՝ 1,044 (5%), Տավուշում՝ 927 (4.4%), Շիրակում՝ 918 (4.5%) և Սյունիքում՝ 825 (3.9%):

Ընդհանուր կառուցվածքում գերակշռում են անշարժ գույքի օտարման գործարքները՝ 8,179 (ընդհանուրի 39%-ը), այդ թվում՝ 5,587 առքուվաճառքի գործարք, 2,317 նվիրատվություններ և 47 փոխանակումներ: Իրականացվել է նաև ժառանգության 3,357 գործարք (ընդհանուրի 16%-ը), առաջնային գրանցման 3,318 գործարք (15.7%), գրավադրման 3,291 գործարք (15.7%), վերագրանցման 1,780 գործարք (8.5%), վարձակալության 978 գործարք (4.7%) և օրինականացման 81 գործարք (0.4%):

Սեպտեմբերին անշարժ գույքի գործարքների ամենամեծ թիվը՝ 7,380 (35.2%), բաժին է ընկել հողատարածքների հետ կապված գործարքներին։ Հաշվետու ամսում գրանցվել է նաև բազմաբնակարան շենքերի բնակարանների 6,228 գործարք (29.7%), բնակելի տների 4,521 գործարք (21.5%), հասարակական նշանակության շենքերի 1,525 գործարք (7.3%), ավտոտնակների 952 գործարք (4.5%) և արդյունաբերական նշանակության շինությունների 378 գործարք (1.8%)։