Рейтинг@Mail.ru
USD
367.74
EUR
428.09
RUB
5.1189
GEL
137.74
2026 թ. մայիսի 26, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում սպառողական գները հունվար–ապրիլին ավելացել են 4,5%–ով

Այսօր, 14:20
Ընդ որում, ընթացիկ տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճը կազմել է 5,3%, իսկ նույն տարվա մարտի համեմատ՝ 1,3%
Հայաստանում սպառողական գները հունվար–ապրիլին ավելացել են 4,5%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սպառողական գները 2026 թվականի հունվար-ապրիլին, նախնական տվյալներով, 2025 թվականի հունվար-ապրիլի համեմատ, աճել են 4,5%-ով, հայտնում է Վիճակագրական կոմիտեն։

Ընդ որում, ընթացիկ տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճը կազմել է 5,3%, իսկ նույն տարվա մարտի համեմատ՝ 1,3%։

Արդյունաբերական արտադրանքի գները 2026 թվականի չորս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 8,9%-ով։ Ապրիլին, տարեկան կտրվածքով, աճը կազմել է 7,9%, իսկ ամսական կտրվածքով արձանագրվել է 0,7% անկում։

Նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հունվար-ապրիլին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,9%-ով։