Հայաստանում սպառողական զամբյուղը II եռամսյակում 2,6 %–ով թանկացել է
31.07.2013,
16:31
Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2013թ.–ի երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ, աճել է 2.6 տոկոսով` հունիսի վերջին ամսական կտրվածքով կազմելով 56 799,9 դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2013թ.–ի երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ, աճել է 2.6 տոկոսով` հունիսի վերջին ամսական կտրվածքով կազմելով 56 799,9 դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Միաժամանակ սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանի միջին ընթացիկ գներով ամսական կտրվածքով առաջին եռամսյակում կազմել է 32 090,3 դրամ։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական զամբյուղի արժեքն առաջին եռամսյակում ամսական կտրվածքով կազմել է 31 269,7 դրամ։
Հայաստանի սպառողական զամբյուղում ներառված սննդամթերքի նվազագույն տեսականու մեջ, մասնավորապես, ընդգրկված են հացը (սպառման տարեկան նորման 91,3 կգ, մեկ մարդու հաշվով տարեկան սպառման նորմայի արժեքը`44 326,2 դրամ), մսամթերքը (36,5 կգ՝ 92 356 դրամ), կարտոֆիլը (91,3 կգ՝ 13 421,1 դրամ), մրգերը (73 կգ՝ 36 302,9 դրամ), շաքարավազը (18,3 կգ՝ 7 651,2 դրամ), կաթնամթերքը (75 360,2 դրամ), ձուն (182,5 հատ՝ 11 826 դրամ), բուսական յուղը (7,3 կգ՝ 6 625,5 դրամ), ձուկը (11 կգ՝ 23 949,2 դրամ), մարգարինը (3,7 կգ՝ 4 455,9 դրամ)։–0–