Հայաստանում տարեկան 700 հազար տոննա թափոն է կուտակվում, դրանց վերամշակման ծավալը հայտնի չէ
04.06.2013,
14:55
Հայաստանում տարեկան 700 հազար տոննա կենցաղային և արդյունաբերական թափոն է կուտակվում, լրագրողներին ասաց ՀՀ Բնապահպանության նախարարության Թափոնների ու մթնոլորտային արտանետումների կառավարման գործակալության պետ Եղիշե Տերտերյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տարեկան 700 հազար տոննա կենցաղային և արդյունաբերական թափոն է կուտակվում, լրագրողներին ասաց ՀՀ Բնապահպանության նախարարության Թափոնների ու մթնոլորտային արտանետումների կառավարման գործակալության պետ Եղիշե Տերտերյանը։
Տերտերյանը միաժամանակ դժվարացավ նշել վերամշակվող թափոնների ծավալները։
«Դժվարանում եմ ասել, թե թափոնների որ մասն է վերամշակվում։ Իհարկե, թափոնները ենթակա են վերամշակման և հետագա օգտագործման, բայց թե դրանց որ մասն է կրկնակի օգտագործվում` ասել չեմ կարող»,– ասաց նա` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
Տերտերյանը նշեց նաև, որ պետությունը խրախուսում է տնտեսվարող սուբյեկտներին, որոնք զբաղվում են թափոնների հավաքումով և ոչնչացումով, բայց ավելացրեց, որ Հայաստանում դրանք շատ քիչ են։
Գործակալության կողմից թափոնների վերամշակման և ոչնչացման կազմակերպման ծրագրերի իրականացման մասին հարցին` Տերտերյանն ասաց, որ նմանատիպ ծրագրեր նախատեսվում են։ -0-