Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում բրենդավորման համակարգը դեռևս պատշաճ մակարդակում չէ. փորձագետ

20.05.2015, 15:48
Հայաստանում բրենդավորման համակարգը դեռևս պատշաճ մակարդակում չէ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը։
Հայաստանում բրենդավորման համակարգը դեռևս պատշաճ մակարդակում չէ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բրենդավորման համակարգը դեռևս պատշաճ մակարդակում չէ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը։

«Հայաստանում բրենդավորումը դեռևս պատշաճ մակարդակում չէ, քանի որ տեղեկատվության պակասի հետ կապված խնդիրներ կան, սակայն վերջերս այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք է իրականացվում, մասնավորապես նման աշխատանք է իրականացնում Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը, որը ձեռներեցներին տրամադրում է խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ», – նշեց Վարդանյանը «Բրենդի օր–2015» բիզնես կոնֆերանսի շրջանակում։

Բիզնես–կոնֆերանսը կազմակերպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը` «Արմբրենդ» ազգային գործընկերային համակարգի հետ համատեղ։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն հայկական բրենդի զարգացման խնդիրներն ու նրանց հնարավոր լուծումները։ Կոնֆերանսին մանսակցել են տեղական և միջազգային ապրանքներ (ծառայություններ) արտադրողներ, գովազդային ընկերությունների ղեկավարներ, մարկետոլոգներ և պետական կառույցների ներկայացուցիչներ։

Վարդանյանի խոսքով` արտաքին շուկա դուրս գալու ցանկություն ունեցող ձեռներեցներն ու ընկերությունները խոշոր գումարներ են ծախսում և մասնագետների վարձում` բրենդինգի ողջ գործընթացն իրականացնելու համար, և պետության դերն այն է, որ հնարավորին չափ աջակցի նրանց այս հարցում։

«Պետությունը պետք է աջակցի սկսնակ ձեռներեցներին, մասնավորապես` մտավոր սեփականության պահպանման գործընթացում, և օգնի նրանց այդ ողջ գործընթացի ընթացքում», – նշեց Վարդանյանը։

Նա հույս հայտնեց, որ «Բրենդի օր 2015» կոնֆերանսն ավանդական կդառնա, քանի որ նման միջոցառումների ժամանակ ձեռներեցները կարող են ծանոթանալ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության գործընթացներին և ոլորտին, բրենդերի զարգացմանը կամ ապրանքանիշի բրենդավորման գործընթացին, ինչը թույլ կտա արտաքին շուկա դուրս գալ արդեն ձևավորված բրենդով։ –0–