Հայաստանում մսամթերքի գների բարձրացում չի սպասվում
18.11.2014,
18:58
Ռուսաստան մսամթերք արտահանելու թույլտվության կապակցությամբ Հայաստանում մսամթերքի գների բարձրացում չի սպասվում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության անասնաբուժական ծառայության պետ Հովհաննես Մկրտչյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստան մսամթերք արտահանելու թույլտվության կապակցությամբ Հայաստանում մսամթերքի գների բարձրացում չի սպասվում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության անասնաբուժական ծառայության պետ Հովհաննես Մկրտչյանը։
2007 թվականին Հայաստանում գրանցված խոզի աֆրիկյան ժանտախտի դեպքերից հետո Ռուսաստանը ժամանակավորապես արգելել էր կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի ներկրումը Հայաստանից։ 2009 թվականին հանվել է ձկան և ձկնամթերքի արգելքը, իսկ 2010 թվականին` կաթի և կաթնամթերքի արգելքը։ Նոյեմբերի 12–ից մսամթերքի հայ արտադրողներին պաշտոնապես թույլատրվում է արտադրանքի արտահանում իրականացնել Ռուսաստան և Մաքսային միության երկրներ։
«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ հայկական արտադրանքը Ռուսաստան արտահանելու դեպքում Հայաստանում մսամթերքի գները չեն բարձրանա, քանի որ շուկայում պահանջարկի կտրուկ աճ չկա»,– ասաց Մկրտչյանը։
Ըստ նրա, հայ արտադրողներն այսօր կօգտագործեն իրենց հզորությունների միայն 30 տոկոսը և կկարողանան ավելացնել արտադրության ծավալներն արտահանողական հնարավորությունների աճի և ընդլայնման դեպքում։
Նա նշեց, որ Հայաստան ներկրվող մսի հումքը գնային առումով չի փոխվել, հակառակը` Ռուսաստանի պատժամիջոցներից հետո մի փոքր նվազել է։
«Այս առումով հայկական շուկայում գների փոփոխություն չի սպասվում, թեև Պետտեսչությունը կշարունակի հետևել արտադրանքի որակին և հումքի ներկրման երկրներին թանկ արտադրանքի հնարավոր ներկրումը կանխելու համար»,– ասաց Մկրտչյանը։
Նախնական տվյալներով, Հայաստանը կկարողանա ռուսական շուկա ներկրել ամսական մինչև 2.5-3 հազար տոննա մսամթերք։ -0-