Հայաստանում փողի բազան ապրիլին աճել է 0,4%-ով` կազմելով 2 231,2 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. 2017 թ-ի ապրիլին Հայաստանում փողի բազան կազմել է 2 231,2 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 0,4 տոկոսով:
Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, որոնք հիմնված են ՀՀ կենտրոնական բանկի փոխանցած տվհալների վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկ փողի զանգվածը կազմել է շուրջ 372,6 մլրդ դրամ (անկումը 1,6%), ցպահանջ ներդրումները (դրամով) կազմել են 240,9 մլրդ դրամ (անկումը 2,48%):
Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 483,1 մլրդ դրամ (աճը` 3%)։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 1134,5 մլրդ դրամ է կազմել(աճը 0,6%)։ Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում մայիսի վերջին, ապրիլի համեմատ, կազմել է 44,51 տոկոս:
Միաժամանակ փողի բազմարկիչը 2017 թ-ի ապրիլին կազմել է 2,52 (1 դոլարը 481,7 դրամ է):-0-