Հայաստանում շինարարության ծավալն 1–ին եռամսյակում կրճատվել է 2,2 %-ով` մինչև 42,1 մլդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար–մարտ ամիսներին կազմել է 42,1 մլրդ դրամ` 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,2 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում շինարարության ծավալը բնակչության հաշվին կազմել է 8 584,2 մլն դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 20.4 տոկոսը (անկումը` 18,5%)։
Կազմակերպությունների միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 16 905,9 մլn դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 40,1 տոկոսը (անկումը` 24,7%), մարդասիրական օգնության միջոցների հաշվին` 262 մլն դրամ, պետական բյուջեի հաշվին` 3 819,9 մլն դրամ կամ 9,1 տոկոս (անկումը` 34,1%), համայնքային միջոցների հաշվին` 397,7 մլն դրամ։
Բացի այդ, միջազգային վարկերի միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 12 178,4 մլն դրամից ավելի կամ 28,9 տոկոս` աճելով 4,1 անգամ։ Ընդ որում միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է ընկել 1 310,3 մլն դրամ, ԱԶԲ–ին` 8 572,1 մլն դրամ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին`11,9 մլն դրամ և այլ բանկերին` 2 284,1 մլն դրամ։ ($1 – 478,49 դրամ)։ —0-