Հայ վարչապետը կոչ է արել չեխ գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանում
03.06.2015,
11:47
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին Պրահայում տեղի ունեցած հայ-չեխական գործարար համաժողովի ընթացքում առաջարկել է Չեխիայի գործարարներին և ընկերություններին` ներդրումներ կատարել Հայաստանում, հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին Պրահայում տեղի ունեցած հայ-չեխական գործարար համաժողովի ընթացքում առաջարկել է Չեխիայի գործարարներին և ընկերություններին` ներդրումներ կատարել Հայաստանում, հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Յուրաքանչյուր ներդրումային ծրագրին Հայաստանը պատրաստ է ցուցաբերել առանձնահատուկ` «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցում: Մենք հրավիրում ենք չեխական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության, ագրոբիզնեսի ոլորտներում»,– ասել է Աբրահամյանը:
Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները և ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար:
«Հայ–չեխական գործարար համաժողովը կարևոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ և շուկաներ բացահայտելու տեսանկյունից»,– ասել է Աբրահամյանը։
Նրա խոսքով` վերջին մեկուկես տարվա ընթացքում սա արդեն երրորդ գործարար համաժողովն է, ինչը, անշուշտ, վկայում է երկուստեք առկա հետաքրքրվածության մասին:
«Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. մենք իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով և երաշխավորելով ներդրումներն օրենքով»,– ընդգծել է Աբրահամյանը։
Նա հիշեցրել է այն մասին, որ Հայաստանն անարգել մուտք ունի Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկա: Միևնույն ժամանակ, օգտվում է երրորդ երկրներից 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ և ԵՏՄ երկրներից հումքի անմաքս ներմուծման իրավունքներից:
Գործարար համաժողովին մասնակցում են ավելի քան 50 գործարարներ Հայաստանից և շուրջ 100` Չեխիայից։-0-