Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը եղել և մնում է Մինսկի հուսալի գործընկերը. Ալեքսանդր Լուկաշենկո

21.01.2019, 15:56
Բելառուսը պատրաստ է փոխգործակցել Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի հետ, եթե այդ գործակցությունը կառուցվում է հարգանքի, անկեղծության և պարկեշտության սկզբունքների վրա։
Հայաստանը եղել և մնում է Մինսկի հուսալի գործընկերը. Ալեքսանդր Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. Բելառուսը պատրաստ է փոխգործակցել Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի հետ, եթե այդ գործակցությունը կառուցվում է հարգանքի, անկեղծության և պարկեշտության սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում մի շարք երկրների դեսպաններից հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ։

Միջոցառմանը մասնակցել են տասը պետությունների դիվանագիտական առաքելությունների նոր ղեկավարները` Ավստրիա, Հայաստան, Բահրեյն, Վիետնամ, Գանա, Կանադա, Թունիս, Չեռնոգորիա, Չեխիա, Էլ Սալվադոր, հաղորդում է «Բելառուսն այսօր»–ը։

«Հայաստանը եղել և մնում է Մինսկի հուսալի գործընկերը, որի հետ մեզ կապում է բազմապլանային համագործակցությունը, այդ թվում` հիմնական միություններում` ԵՏՄ–ում և ՀԱՊԿ–ում։ Մենք նպատակաուղղված ենք հայ–բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչի ընդլայնմանը և պատրաստ ենք մասնակցել ցանկացած նախագծերի, այդ թվում` Հայաստանի տարածքում, որոնք կհետաքրքրեն մեր հայ ընկերներին և եղբայրներին», – ասել է Լուկաշենկոն։–0–