Կյանքի որակին վերաբերող վարկանիշում Հայաստանը 60–րդ տեղն է զբաղեցնում
18.06.2015,
13:50
Հայաստանն աշխարհի 86 երկրների ցանկում 60–րդ տեղն է զբաղեցնում կյանքի որակի վարկանիշում, վկայում են numbeo.com կայքի անցկացրած առցանց հարցման արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն աշխարհի 86 երկրների ցանկում 60–րդ տեղն է զբաղեցնում կյանքի որակի վարկանիշում, վկայում են numbeo.com կայքի անցկացրած առցանց հարցման արդյունքները։
Վարկանիշում Հայաստանը գտնվում է Շրի Լանկայի (59–րդ հորիզոնական) և Կոլումբիայի (61–րդ հորիզոնական) մեջտեղում` առաջ անցնելով Ղազախստանից (63), Մոլդովայից (66), Ռուսաստանից (72), Ուկրաինայից (75) և Իրանից (80)։
Թուրքիան վարկանիշում զբաղեցնում է 50–րդ հորիզոնականը, Բելառուսը 54–րդն է, իսկ Վրաստանը` 57–րդը։
Numbeo.com–ի հարցումը ցույց է տվել, որ կյանքի որակի հարցում առաջատար է Շվեյցարիան, որին հաջորդում են Գերմանիան և Շվեդիան։ Լավագույն տասնյակում են հայտնվել նաև ԱՄՆ–ն, Ֆինլանդիան, Դանիան, Ավստրիան, Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան։
Վարկանիշի վերջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Վիետնամը (84), Մոնղոլիան (85) և Վենեսուելան (86)։
Numbeo–ն օգտատերերի կոնտենտի խոշորագույն բազա է, որի տվյալները հավաքվում են առցանց ուսումնասիրության միջոցով, առանց կառավարական պաշտոնական հաշվետվությունների օգտագործման։
Հարցումը հաշվի է առնում կյանքի որակի յոթ գործոն` բնակչության գնողունակությունը, անվտանգությունը, առողջապահությունը, գնաճը, անշարժ գույքի գների և բնակչության եկամուտների հարաբերակցությունը, աշխատանքի գնալու և վերադառնալու ժամանակը, ինչպես նաև բնապահպանական իրավիճակը։ –0–