Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանն ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026թ.-ը երկարացնելու մասին համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի հետ

04.11.2014, 19:48
Հայաստանն ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026թ.-ը երկարացնելու մասին միջկառավարական համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի հետ, երեքշաբթի ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը:
Հայաստանն ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026թ.-ը երկարացնելու մասին համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի հետ
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026թ.-ը երկարացնելու մասին միջկառավարական համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի հետ, երեքշաբթի ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ:

«Համաձայնագրի շրջանակում Ռոսատոմ կորպորացիայի հետ համատեղ կիրականացվեն մինչև 2026թ.-ը հայկական ԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացմանն ուղղված աշխատանքներ», - ասաց Սիմոնյանը:

Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և  գործունեությունը դադարեցրել է 1989թ.-ի մարտին` 1988թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին հանրապետությունում գրանցված սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով: Փորձագետների գնահատմամբ՝ ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016թ.-ը, սակայն ԵՄ-ն պնդում է, որ ԱԷԿ-ի աշխատանքները պետք է դադարեցվեն։

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ գործընկերոջ` Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո լրագրողներին հայտնել էր, որ Ռոսատոմը պայմանավորվել է հայ փորձագետների հետ` համատեղ աշխատել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով, մինչև 2026թ.–ը երկարացնելու նախագծի իրականացման ուղղությամբ։--0—