Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ–ն ՀԲ–ի հետ 2015թ.–ին կիրագործի ոռոգման համակարգի բարելավման ծրագիրը

17.11.2015, 20:07
Հայաստանը Համաշխարհային բանկի հետ 2015 թվականին կիրականացնի շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ ոռոգման համակարգի բարելավման ծրագրեր։
ՀՀ–ն ՀԲ–ի հետ 2015թ.–ին կիրագործի ոռոգման համակարգի բարելավման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը Համաշխարհային բանկի հետ 2015 թվականին կիրականացնի շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ ոռոգման համակարգի բարելավման ծրագրեր։

 

  ՀԲ ներկայացուցիչները Հայաստան են ժամանել «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» իրականացման առաջընթացի վերանայման նպատակով։


Առաքելության աշխատանքային խմբի ղեկավար ջրային պաշարների գծով ավագ մասնագետ Վինսթոն Յունը, նշեց, որ Հայաստանը ջրօգտագործողներին պետական աջակցություն մատուցելու հարցում օրինակելի երկիր է։ Նա ավելացրեց, որ շատ առաջադեմ երկրներում պետական հոգածությունը բացակայում է:

 

Կողմերը քննարկել են առաջիկայում ոռոգման համակարգի բարելավմանը նպաստող ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես՝ որոշ համայնքներում մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու, ջրհան կայանների հեռացնող ջրանցքների բարելավման և մի շարք այլ հարցեր:

 

Արձանագրվել է, որ ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ ավարտվելու է Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցումը:

 

Մեղրիի ինքնահոս համակարգում արդեն ավարտվել է մագիստրալի խողովակաշարի կառուցումը՝ 8,64 կմ երկարությամբ, մինչև տարեվերջ ավարտին է հասցվելու 35,3 կմ երկարությամբ ձախ ճյուղի մագիստրալի խողովակաշարի կառուցումը:

 

Ընթացքի մեջ են Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները:

Ջրհան կայանների հեռացվող ջրանցքների վերականգնման ենթաբաղադրիչով նախատեսվում է մինչև հաջորդ տարվա դեկտեմբերը վերականգնել 13 ջրանցք: 

«Ընդհանուր առմամբ 2015 թվականին նախատեսվում է Համաշխարհային բանկի հետ իրականացնել շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ ծրագրեր»,– ասվում է հաղորդման մեջ։

Քննարկվել են նաև մի շարք համայնքներում ինքնահոս համակարգի կառուցման ծրագրեր ($1-482,24 դրամ)։ -0-