Հայաստանի կառավարությունն առավելագույնս կաջակցի հայ–ֆրանսիական տնտեսական կապերի խորացմանը. վարչապետ
02.12.2014,
20:04
ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի հայ-ֆրանսիական տնտեսական կապերի սերտացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը, երեքշաբթի ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի հայ-ֆրանսիական տնտեսական կապերի սերտացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը, երեքշաբթի ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ և համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների էլ ավելի խորացմանը և սերտացմանը:
Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի բարեկամ երկրում դեսպանի պաշտոնի ստանձնումն իր համար մեծ պատիվ է, և պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար:
Շարպանտիեն հավաստիացրել է, որ դեսպանի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում կանի ամեն ինչ լուրջ ձեռքբերումների և երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։
Բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության մակարդակը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է ֆրանսիական ներդրումային ընկերությունների ներգրավմամբ փոխգործակցության ակտիվացումը, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը, զբոսաշրջության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության խորացումը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հայ–ֆրանսիական ապրանքաշրջանառությունը 2014 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է 66.9 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15 տոկոսով։
-0-