Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանը կարող է կրկնապատկել կամ եռապատկել Իրանից գազամատակարարումները

21.01.2016, 17:11
Հայաստանը կարող է կրկնապատկել կամ եռապատկել Իրանից գազամատակարարումները հետագայում էլեկտրաէներգիայի վերածելու համար, հինգշաբթի լրագրողներին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Հայաստանը կարող է կրկնապատկել կամ եռապատկել  Իրանից գազամատակարարումները

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է կրկնապատկել կամ եռապատկել Իրանից գազամատակարարումները հետագայում էլեկտրաէներգիայի վերածելու համար, հինգշաբթի լրագրողներին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Մենք պարտավոր ենք ավարտել է Հայաստան – Իրան երրորդ ԷՀԳ–ի կառուցումը մինչև 2018 թվականի ավարտը, քանի որ մոտավորապես այդ ժամանակ կավարտվեն  234 ՄՎտ հզորությամբ Երևանի ՋԷԿ–ի երկրորդ բլոկի աշխատանքները։ Երրորդ գիծը թույլ կտա իրագործել արտադրած ողջ էլեկտրաէներգիայի ծավալը»,– ասաց Զախարյանը։

 

Նա հիշեցրեց, որ նույն հզորության նմանատիպ բլոկ էլ ծրագրվում է կառուցել Վանաձոր քաղաքում։

Նախարարի խոսքով, այսօր Հայաստանն Իրանից էլեկտրաէներգիայի դիմաց ստանում է օրական մոտ 1 մլն խմ գազ կամ տարեկան շուրջ 365-370 մլն խմ։

«ՋԷԿ–ի նոր բլոկների գործարկման դեպքում մատակարարումները կարող են ավելանալ մինչև 1.2 մլրդ խորանարդ մետր»,– ասաց Զախարյանը։ 

Նա ավելացրեց, որ զուգահեռ սկսվել են Հայաստան–Վրաստան 400 կիլովատտ հզորության չորրորդ ԷՀԳ կառուցման աշխատանքները, որոնք նույնպես ծրագրվում է ավարտել մինչև 2018 թվականի ավարտը։ 

Իրան–Հայաստան գազատարը բացվել է 2007 թվականին դեպի երկիր բնական գազի մատակարարումների ռեսուրսային բազան ընդլայնելու և դեպի հանրապետություն տեխնոլոգիական երկրորդ մուտք ստեղծելու համար։ Իրանական գազը վերամշակվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է դեպի Իրան արտահանելու համար բնական գազի 1 խմ–ի դիմաց 3 կՎտ ժամի հաշվարկով։ 

Համաձայնագիրը նախատեսում է, որ 20 տարիների ընթացքում Իրանը Հայաստանին 36 մլրդ խմ գազ կմատակարարի մինչև հինգ տարի պայմանագրի գործողությունը մատակարարումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ խմ ավելացնելու հնարավորությամբ։ 

Դեկտեմբերի վերջին Երևանում քառակողմ հուշագիր է ստորագրվել Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև, որը նախատեսում է էլեկտրաէներգիայի փոխադարձ փոխադրումների կառավարման, էներգահամակարգերի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացում։ Հուշագրի շրջանակում ծրագրված է Հյուսիս–Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծմանն ուղղված մի շարք միջոցառումներ, ինչը հնարավորություն կտա աշխատելու ԵՏՄ և ԵՄ էներգահամակարգերին։ -0-