Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանը կկարողանա ձուկ և մեղր արտահանել ԵՄ երկրներ

06.11.2014, 17:38
Կառավարությունը հավանություն է տվել 2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննությունների ծրագրին։
Հայաստանը կկարողանա ձուկ և մեղր արտահանել ԵՄ երկրներ
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կառավարությունը հավանություն է տվել 2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննությունների ծրագրին։

Ինչպես կառավարության նիստի ընթացքում նշեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, այդ ծրագիրը թույլ կտա Հայաստանի տարածքում իրականացնել ձկան և մեղրի մնացորդային նյութի հայտնաբերման միջազգային ընդունված հետազոտություններ։

Նախարարի խոսքով` նմանատիպ փորձաքննությունների անցկացումը թույլ կտա սննդամթերքի անվտանգության նորմերի միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանքի իրացում ապահովել շուկայում։

«Այն տեղական արտադրության համար ճանապարհ կբացի դեպի եվրոպական և այլ շուկաներ, խթանելով արտադրության ծավալների աճը», - ասաց Կարապետյանը։ –0—