Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանը շուտով ռուսական շուկայում կարող է վերսկսել թռչնամսի մատակարարումները

18.11.2014, 17:20
Հայաստանը շուտով կարող է վերսկսել թռչնամսի մատակարարումները ռուսական շուկա, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության անասնաբուժական ծառայության պետ Հովհաննես Մկրտչյանը։
Հայաստանը շուտով ռուսական շուկայում կարող է վերսկսել թռչնամսի մատակարարումները
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը շուտով կարող է վերսկսել թռչնամսի մատակարարումները ռուսական շուկա, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության անասնաբուժական ծառայության պետ Հովհաննես Մկրտչյանը։

2007 թվականին Հայաստանում գրանցված խոզի աֆրիկյան ժանտախտի դեպքերից հետո Ռուսաստանը ժամանակավորապես արգելել էր կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի ներկրումը Հայաստանից։ 2009 թվականին հանվել է ձկան և ձկնամթերքի արգելքը, իսկ 2010 թվականին` կաթի և կաթնամթերքի արգելքը։ Նոյեմբերի 12–ից մսամթերքի հայ արտադրողներին պաշտոնապես թույլատրվում է արտադրանքի արտահանում իրականացնել Ռուսաստան և Մաքսային միության երկրներ։

«Մենք բանակցություններ ենք վարում մեր ռուս գործընկերների հետ, և ծրագրվում է, որ առաջիկայում Ռուսաստանը կհանի Հայաստանից թռչնի և թռչնամսի ներկրման արգելքը»,– ասաց Մկրտչյանը։

Ըստ նրա, Հայաստանում գոյություն ունի ռուսական շուկայում մեծ պահանջարկ ունեցող թռչնամսի և մսի խճողակի արտադրության ավելացման ներուժ։

Մկրտչյանը նշեց, որ բանակցությունների արդյունքում Հայաստանը կարող է Ռուսաստանին թռչնամսի արտահանման հնարավորություն ունենալ, այդ թվում` նաև հումքի տեսքով։
-0-