Հայաստանը կմասնակցի Սոչիում անցկացվող ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին
22.10.2014,
19:16
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 23-25-ը Սոչիում (Ռուսաստանի Դաշնություն) կմասնակցի ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի հերթական՝ 46-րդ նիստին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 23-25-ը Սոչիում (Ռուսաստանի Դաշնություն) կմասնակցի ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի հերթական՝ 46-րդ նիստին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԱՊՀ երկրների էներգետիկները Սոչիում կքննարկեն էլեկտրաէներգետիկ խորհրդի և միջազգային էներգետիկ կազմակերպությունների միջև համագործակցության հարցերը:
Բացի այդ, կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների էներգահամակարգերի աշխատանքներին վերաբերող խնդիրները, ինչպես նաև էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու հարցերը:
Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին անդամակցում է 1992 թվականից:
-0-