Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը տնտեսական և ներդրումային կանոնավոր հարթակ կստեղծի. վարչապետ

22.09.2017, 15:30
Հայաստանը տնտեսական և ներդրումային կանոնավոր հարթակ` Միջազգային տնտեսական համաժողով կհիմնի, որն առաջին անգամ կանցկացվի 2018 թվականին, ուրբաթ կառավարության նիստում ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հայաստանը տնտեսական և ներդրումային կանոնավոր հարթակ կստեղծի. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը տնտեսական և ներդրումային կանոնավոր հարթակ` Միջազգային տնտեսական համաժողով կհիմնի, որն առաջին անգամ կանցկացվի 2018 թվականին, ուրբաթ կառավարության նիստում ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա նշեց, որ Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում ներկայացվել է երկրի տնտեսական ներուժը, ներդրումային հնարավորությունները և տնտեսական աճի համալիր տվյալները։

«Մեր առջև ավելի լայն լսարանի համար այդ տեղեկությունն ավելի հասանելի դարձնելն է։ Դրա համար անհրաժեշտ է մեր գիտական և տնտեսական ներուժն ավելի հասանելի դարձնել միջազգային տնտեսական կառույցների և ձեռնարկությունների համար` ժամանակակից համապատասխան պահանջներին համապատասխանող միջոցառումների կազմակերպման միջոցով»,– ասաց Կարապետյանը։

Այս առումով վարչապետը հանձնարարել է կառավարության ադմինիստրացիային մեկ շաբաթվա ընթացքում մշակել իրավական ակտի նախագիծ Միջազգային տնտեսական համաժողովի կազմակերպման միջգերատեսչային հանձնաժողովի ստեղծման մասին` փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական բլոկի նախարարների մասնակցությամբ։ Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը ստանձնել է Հայաստանի զարգացման հիմնադրամը։«Մենք ցանկանում ենք ստեղծել կանոնավոր տնտեսական և ներդրումային հարթակ, որտեղ կներկայացնենք Հայաստանի ապագայի մեր տեսլականը, կքննարկենք մեր մոտեցումներն ու պատկերացումները միջազգային փորձագետների հետ, ինչպես նաև հնարավորություն կստեղծենք պոտենցիալ գործընկերներին մեր նախագծերի ներկայացման համար»,– ասաց Կարապետյանը։

Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը կանոնավոր տնտեսական և ներդրումային համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը։ Դրա շրջանակում կներկայացվեն արդեն իրականացվող և ծրագրվող ծրագրերը, ինչպես մասնավոր, այնպես էլ պետա–մասնավոր գործակցության ձրաչափի գործակցության հնարավորությունները։ -0-